Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը. Ամալ Քլունին Versace ապրանքանիշի վինտաժային զգեստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 2327

Ջորջ Քլունիի կնոջ հերթական գեղեցիկ կերպարը

Հունիսին առաջին անգամ մայրիկ դառնալով` Ամալ Քլունին սկզբից ամբողջ ժամանակն իր երկվորյակների` Ալեքսանդրի և Էլլայի խնամքին էր հատկացնում: Անվտանգության նկատառումներից ելնելով` Ջորջ Քլունին կնոջն ու երեխաներին Մեծ Բրիտանիայից Կոմո լճի ափին գտնվող իր առանձնատուն տեղափոխեց: Գրում է Elle.ru-ն:

Երեխաների լույս աշխարհ գալուց հետո զույգը միասին ներկայացել էր Վենետիկի կինոփառատոնին, որտեղ ինչպես և ակնկալվում էր զույգը բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել:

Իսկ այժմ արդեն իրավապաշտպանը Լոս Անջելեսում առաջին անգամ ներկայացել է Versace նորաձևության տանը նվիրված միջոցառմանը: Նորաձևության տան հավատարիմ երկրպագուհի Ամալ Քլունին շատ հաճախ տարբեր միջոցառումների ընթացքում հենց Atelier Versace-ի շքեղ զգեստներին է նախապատվություն տալիս:

Միջոցառմանը Ամալը ներկայացել էր նույն նորաձևության տան վինտաժային արծաթագույն զգեստով, որի հեղինակը Ջիանի Վերսաչեն է եղել: Նրբագեղ զգեստը Ամալը համադրել էր ոսկեգույն բոկոտիկներով և բարոկո ոճի կլաչով:

Ամալ Քլունի-օրվա կերպար

Ամալ Քլունի-օրվա կերպար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: