Հայերեն   English   Русский  

Երկու մայրն էլ ունեին ներարգանդային ինֆեկցիա մինչև ծննդաբերելը. Լ. Ալթունյանը Հանրապետական հիվանդանոցում նորածինների արյան վարակում ստանալու մասին


  
դիտումներ: 565

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ներդրված ռազմավարական ծրագրերի և միջոցառումների շնոչհիվ մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը նվազել է շուրջ 22 տոկոսով(2017 թ. 8 ամսվա ընթացքում հանրապետության ծննդատներում արձանագրվել է մայրական մահացության 2 դեպք):

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Արձանագրվել է մանկական մահացության ցուցանիշի նվազում շուրջ 1.4-ով: Իրականացված նորածնային սկրինինգ ծրագրերի ներդրման շնորհիվ հայտնաբերվել է բնածին ծանր ախտաբանությամբ տառապաող շուրջ 750 նորածին, որոնց մոտ կանխվել է հիվանդությունների հետագա զարգացումը, հետևաբար՝ հաշմանդամությունը և մահվան հնարավոր ելքը:

Անդրադառնալով այն դեպքին, երբ Արմենիա» բժշկական կենտրոնում նույն օրը երկու նորածին ծնվել էին արյան վարակով, Լևոն Ալթունյանը նշեց՝ ներհիվանդանոցային ինֆեկցիայի հարցը Հայաստանում բավականին լուրջ է դրված. «Մենք չունենք մեծ քանակով ներհիվանդանոցային ինֆեկցիաներ՝ ի շնորհիվ լայնածավալ անտիբիոտիկների օգտագործման, բայց այստեղ մենք շատ անելիքներ ունենք։ Սրա հետ կապված զրուցել ենք և´ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավարության ու անձնակազմի հետ, և´ հիմա ձևավորվող տեսչական մարմնի ղեկավարության հետ»։

Նախարարի խոսքով՝ վերոնշյալ դեպքում ներհիվանդանոցային ինֆեկցիայի փաստ չի ֆիքսվել. «Ինձ կարող են մեղադրել մասնագիտական գաղտնիք տարածելու մեջ, բայց երկու մայրն էլ ունեին ներարգանդային ինֆեկցիա մինչև ծննդաբերելը։ Երկու ծնունդն էլ վաղաժամկետ է եղել, այսինքն՝ եթե նույնիսկ բժիշկները նշանակել են ներարգանդային ինֆեկցիայի բուժում ամբուլատոր ձևով, ուղղակի ժամանակ չի եղել այդ բուժումը հասցնել ավարտին։ Այդ իսկ պատճառով ծնունդը ինֆեկցված է եղել։ Պետք է ասել, որ ամեն դեպքում բժիշկների շնորհիվ երկու դեպքում էլ մենք ունեցանք դրական ելք և երեխաներն այսօր ողջ առողջ են»,- ասաց նախարարը՝ պատասխանելով ծնողների այն պնդմանը, որ երեխաներին հաջողվել է փրկել միայն ժամանակին այլ հիվանդանոց տեղափոխելու շնորհիվ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: