Հայերեն   English   Русский  

Սիրիայում ԻՊ-ի դաշտային հրամանատարներ են ոչնչացվել․ ՌԴ ՊՆ


  
դիտումներ: 1720

Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ից հայտնել են, որ Սիրիայում հաջողվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ազդեցիկ դաշտային հրամանատարների ոչնչացնել, որոնք երկար ժամանակ Իրաքում էին թաքնված: Գրում է Russian.rt.com-ը:

«Մի քանի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ոչնչացվել են Իրաքում բավական երկար ժամանակ թաքնված ԻՊ-ի ազդեցիկ դաշտային հրամանատարներ, որոնք ծնունդով Հյուսիսային Կովկասից են՝ Աբու Օմար աշ Շիշանին, Ալյաուդին աշ Շիշանին և Սալահուդին աշ Շիշանին», - հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ից հայտարարել էին Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարության ոչնչացման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: