Հայերեն   English   Русский  

ՌԴ-ի և Սիրիայի համատեղ գործողություններն ԻՊ-ի դեմ պայքարում հաղթանակի չեն հանգեցնի․ Պենտագոն


  
դիտումներ: 1174

Պենտագոնում կարծում են, որ ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ Սիրիայի կառավարական բանակի ջանքերը չեն հանգեցնի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման լիակատար ոչնչացման: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Պեխոնին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ավտորիտար ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի ջանքերը չեն կարող ԻՊ-ի լիակատար և վերջնական պարտության հանգեցնել, եթե անգամ նրանք ժամանակավորապես որոշ տարածքներ զբաղեցնեն», - հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Նա հայտարարել է, որ ԻՊ-ի հզորացումը մասնակիորեն պայմանավորված էր ռեպրեսիվ միջոցներով, որոնց դիմում էր ռեժիմը:

«ԻՊ-ը հավանաբար հետագայում ևս կշարունակի վտանգավոր դիվերսիոն գործողությունների դիմել, եթե անգամ կորցնի իր զբաղեցրած ամբողջ տարածքները կամ դրանց կեսը», - հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: