Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է ՀՀ ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլը


  
դիտումներ: 1938

Հոկտեմբերի 7-ին ամփոփվեց ՀՀ ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով հրաձգության առաջնությունը: Մրցաշարին մասնակցեցին 8 բուհական թիմեր` 24 ուսանող-մարզիկներ: Թիմային պայքարում մրցանակային տեղեր զբաղեցրեցին. աղջիկներ` 1. ԵՊՀ, 2. ՀՊՏՀ, 3. ՀԱԱՀ, տղաներ` 1. Հունանյան Հայկ (ԵՊՀ), 2. Շահինյան Թամաս (ՃՇՀԱՀ), 3. Բերյան Սուրեն (ՀԱՊՀ):

Սեպտեմբերի 20-ից մեկնարկած ՀՀ ԿԳՆ-ի և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից անցկացվող մարզական խաղերի ընթացքում անցկացվել է նաև աթլետիկական կրոսավազքի առաջնություն: Մրցաշարին մասնակցել են 12 բուհերի՝ 58 տղաներ և 45 աղջիկներ: Անհատական պայքարում մրցանակային տեղեր են գրավել . աղջիկներ` 1.Ալավերդյան Էլլադա (ՎՊՀ), 2. Բաղյան Մարիանա (ՎՊՀ), 3. Քարհանյան Աննա (ՎՊՀ), տղաներ` 1. Հարությունյան Բալաբեկ (ԵՊՀ), 2. Երիջանյան Նարեկ (ՀԱԱՀ), 3.Երիջանյան Էրիկ (ՀԱԱՀ):

Սեպտեմբերի 30-ին անցկացվեց լողի առաջնություն: Մրցաշարին մասնակցեցին 9 բուհի 55 ուսանող-մարզիկներ: Մրցանակային տեղեր զբաղեցրին՝ 50 մետր ազատ ոճ` տղաներ 1-ին տեղ՝ Մամիկոնյան Վլադիմիր- ՀՊՏՀ, 2-րդ տեղ՝ Դավթյան Արփիար-ՖԻՄԱ, 3-րդ տեղ՝ Այվազյան Հարություն-ՖԻՄԱ: 50 մետր ազատ ոճ` աղջիկներ` 1-ին տեղ՝ Կարապետյան Գայանե-ՖԻՄԱ, 2-րդ տեղ՝ Շաղբաթյան Դիանա-ԵՊԲՀ, 3-րդ տեղ՝ Արշակյան Երմիոնիա – ՀՊՏՀ: 50 մետր բրաս` տղաներ 1-ին տեղ՝ Այվազյան Անդրուշ – ՖԻՄԱ, 2-րդ տեղ՝ Կարապետյան Ստանիսլավ- Ավանդական բժշկական համալսարան, 3-րդ տեղ՝ Ղարիբյան Վարդան – ՖԻՄԱ: 50 մետր բրաս` աղջիկներ. 1-ին տեղ՝ Կարապետյան Գայանե- ՖԻՄԱ, 2-րդ տեղ՝ Օչինյան Աննա – ԵՊԲՀ, 3-րդ տեղ՝ Գասպարյան Ռուզաննա – ԵՊՀ:

50 մետր թիկնալող` տղաներ 1-ին տեղ՝ Մկրտչյան Ռուբեն – Ավանդական բժշկական համալսարան, 2-րդ տեղ՝ Արամյան Սերգեյ – ԵՊԲՀ, 3-րդ տեղ՝ Ծատուրյան Տիգրան – ԵՊԲՀ: 50 մետր թիկնալող` աղջիկներ` 1-ին տեղ՝ Օչինյան Աննա – ԵՊԲՀ, 2-րդ տեղ՝ Շաղբաթյան Դիանա – ԵՊԲՀ, 3-րդ տեղ՝ Ավետիսյան Անի – ՇՊՀ, 50 մետր բատերֆլայ` տղաներ` 1-ին տեղ՝ Դավթյան Արփիար - ՖԻՄԱ 2-րդ տեղ՝ Այվազյան Անդրուշ - ՖԻՄԱ 3-րդ տեղ՝ Կոնսուզյան Անդրանիկ - ՀԱՊՀ 50 մետր բատերֆլայ աղջիկներ 1-ին տեղ՝ Ավետիսյան Անի - ՇՊՀ 2-րդ տեղ՝ Զիրոյան Ջեմմա - ԵՊԲՀ 3-րդ տեղ՝ Մադոյան Նարե – ՀԱՊՀ

Խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: