Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն զենք է տրամադրում ԻՊ-ին և «Ջեբհաթ ան Նուսրային». Սիրիացի գեներալ


  
դիտումներ: 230

Սիրիայի արաբական բանակի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, դիվիզիայի գեներալ Ալի Ալ Ալին ահաբեկիչներից առգրավված զենքը ցուցադրելու ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում զենք է տրամադրում ահաբեկիչներին, այլ ոչ թե ընդդիմությանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք տեղյակ ենք, որ ԱՄՆ-ն հունիսի 5-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում 1421 բեռնատար ավտոմեքենաներով բեռնված ռազմական տեխնիկա և զինամթերք է Սիրիայում տրամադրել ահաբեկիչներին: Այդ զինամթերքն իբրև նախատեսված է եղել ահաբեկիչների դեմ պայքարի համար, սակայն վերջնական հաշվով այն ԻՊ-ի և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների ահաբեկիչների ձեռքում է հայտնվել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է գեներալի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ Սիրիայում ծայրահեղականների ձեռքում հայտնվում է այն զինամթերքը, որը Պենտագոնի ծրագրով գնվել է ԱՄՆ-ի դաշնակիցներին աջակցություն ցուցաբերելու համար:

Ալ Ալին հայտարարել է, որ զինամթերքը Մերձավոր Արևելք ծովային տրանսպորտով է հասցվում և Սիրիայում հայտնվում սահմանի այն հատվածներով, որոնք չենք գտնվում կառավարական զորքերի վերահսկողության ներքո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: