Հայերեն   English   Русский  

Ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ 21-րդ դարում Իրաքում նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել դլմկական ծագում ունեցող քաղաքական գործիչ


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 532

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հետաքրքիր գրառում է կատարել Իրաքի այժմյան նախագահ Մուհամմադ Ֆուադ Մասումի և Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (քեմալականների) կուսակցության ներկայիս ղեկավար Քեմալ Քլըչդարօղլուի ծագման վերաբերյալ:

«Երբ 10-րդ դարավերջին և 11-րդ դարասկզբին Իրանի հյուսիսի մերձկասպյան Դեյլամ նահանգից դուրս եկած իրանալեզու դլմիկները (դեյլամցիները) խալիֆայության մայրաքաղաք Բաղդադում տեր ու տիրականներ էին, դեռ ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ 21-րդ դարում Իրաքում նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել դլմկական ծագում ունեցող քաղաքական գործիչ:

Վարդան Ոսկանյան

Բանն այն է, որ Իրաքի այժմյան նախագահ Մուհամմադ Ֆուադ Մասումի ընտանիքը Իրանի Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից է, որտեղ մինչև օրս էլ խոսվում է դլմիկների՝ մերձկասպյան տարածաշրջանից ելքի արդյունքում այստեղ հասած գորանի լեզվի ամենահայտնի բարբառներից մեկը՝ ավրամանին:

Ուշագրավ է, որ դեյլամական ծագման իրանական լեզու է նաև զազայերենը՝ տարածված, մասնավորապես, այսօրվա Թուրքիայի Դերսիմի (Թունջելի) շրջանում, որտեղից էլ սերում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (քեմալականների) կուսակցության ներկայիս ղեկավար Քեմալ Քլըչդարօղլուն:

Պարադոքսալ է, բայց փաստ, որ «դեյլամական գերակայության» միջնադարյան ժամանակաշրջանի ավարտից մոտ հազար տարի անց էլ «դլմիկ» առաջնորդները բավական հեղինակավոր դիրքեր են զբաղեցնում Մերձավոր Արևելքի առնվազն երկու երկրում:

#Արևելք #նրբություններ»,-գրել է իրանագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: