Հայերեն   English   Русский  

Դմիտրի Մեդվեդևը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 1492

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդը համաշխարհային հանրությանը կոչ է արել միավորվել, որպեսզի միասին ոչնչացնեն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ահաբեկչությանը կարելի է միայն միասին հակազդել: Համակարգված գործելով, միավորելով հնարավոր բոլոր ուժերը: Կրկին հենվելով միջազգային իրավունքի վրա», - Ալժիրի APS լրատվական գործակալությունը մեջբերում է Մեդվեդևի խոսքերը:

Համապատասխան հայտարարությամբ Մեդվեդևը հանդես է եկել Ալժիր կատարած այցի շրջանակներում:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը ձգտում է ավելի խորացնել հարաբերություններն Ալժիրի հետ և պլանավորում է հետագայում շարունակել համագործակցությունը տարածաշրջանային հարցերի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: