Հայերեն   English   Русский  

Հայտնի հոլիվուդյան պրոդյուսերը սեքս-սկանդալի պատճառով ազատվել է աշխատանքից


  
դիտումներ: 1529

«Սպանել Բիլլին» և «Մատանիների տիրակալ» հոլիվուդյան ֆիլմերի պրոդյուսեր Հարվի Վանշտեյնը սեքս-սկանդալի պատճառով հեռացվել է սեփական ընկերությունում զբաղեցրած պաշտոնից: Գրում է Vesti.ru-ն:

New York Times պարբերականի փոխանցմամբ` նման որոշում կայացրել է ընկերության տնօրենների խորհուրդը: Կինոինդուստրիայի աշխատակցի վարքը նրանք անթույլատրելի են անվանել:

Լրագրողների հետաքննության տվյալներով` Վայնշտեյնը գրեթե 30 տարիների ընթացքում սեռական ոտնձգությունների է ենթարկել տարբեր կանանց:

Իսկ սեքս ծառայությունների դիմաց նա խոստացել է այդ կանանց օգնել կարիերայի առաջխաղացման հարցում: Իսկ նրա զոհերի թվում բազմաթիվ հայտնի կանայք են եղել` դերասանուհիներ, մոդելներ, պրոդյուսերի օգնականներ և այլն: Սակայն այդ դեպքերից որևէ մեկը դատարանում չի հայտնվել:

Ավելի վաղ Վայնշտեյնը ընդունել էր իր մեղքը և անգամ ներողություն խնդրել այդ կանանցից: Սակայն չնայած այդ հանգամանքին` նա պլանավորում է դատի տալ այն պարբերականին, որը հետաքննություն էր անցկացրել նրա սեքս- սկանդալի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: