Հայերեն   English   Русский  

Այսօր աշխարհը նշում է տեսողության օրը


  
դիտումներ: 197

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում շուրջ 300 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:

Ամեն տարի աշխարհի շուրջ 100 երկրում հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Տեսողության համաշխարհային օրվան:

Օրվա խորհուրդն է բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող անձանց հիմնախնդիրները` հանրության ուշադրությունը սևեռելով կուրության, տեսողության խանգարման և թույլ տեսողության վերականգնման հարցերին: Տեսողության պահպանման և խնդիրների մասին իրազեկման գործում անչափ կարևոր է նաև հասարակության ակտիվ մասնակցությունը: Ակնհայտ է, որ տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենաարդյունավետն են։

Վերջին 25 տարիների ընթացքում աշխարհում էապես նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով կուրության տանող դեպքերի թիվը:

Ներկայացնենք մի քանի փաստ տեսողության մասին՝

.Մարդկային աչքը կարող է տարբերել մոխրագույնի 500 երանգներ։

.Մարդու աչքը կշռում է գրեթե 8 գրամ։

.Մարդկային օրգանիզմի մկաններից ամենաակտիվը աչքինն է։

.Տեղեկության 90 %-ը ուղեղը ստանում է տեսողության միջոցով։

.10 000 տարի առաջ բոլոր մադկանց աչքերի գույնը շականակագույն է եղել։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: