Հայերեն   English   Русский  

Չիլիում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 482

Եվրոպական միջերկրծովյան սեյսմոլոգիական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` Չիլիում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տակնա քաղաքից 106 կմ հեռավորության վրա: Գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվել:

Սեպտեմբերի 18-ին Չիլիում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ էր կազմել: Էպիկենտրոնը գտնվել էր Իլյապել քաղաքից 94 կմ դեպի հարավ-արևմուտք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: