Հայերեն   English   Русский  

​Իվանա Թրամփը Դոնալդ Թրամփի հետ համատեղ կյանքի մասին գիրք է գրել


  
դիտումներ: 1145

ԱՄՆ-ի նախագահի առաջին տիկինը «Թրամփներ դաստիարակելով» անունով գիրք է թողարկել

Դոնալդ Թրամփի առաջին ամուսնությունը 14 տարի է շարունակվել` 1977-1991թթ: ԱՄՆ-ի նախագահի ապագա կինն այն ժամանակ չեխոսլովակացի մարզուհի և ֆոտոմոդել Իվանա Մարի Զելնիչկովան էր: Միասին զույգը երեք երեխաներ է դաստիարակել` Թրամփի առաջին ժառանգորդներին` Դոնալդ Կրտսերին, Իվանկային և Էրիկին:

Նրանց ամուսնությունը տապալվեց Դոնալդի և դերասանուհի Մարլա Մեյփլզի սիրավեպի պատճառով, որն արդյունքում դարձավ Թրամփի երկրորդ կինը: Գրում է Elle.ru-ն:

Դոնալդ Թրամփի հետ ամուսնալուծությունից հետո Իվանան կոսմետիկայի արտադրանքով է զբաղվել, հաղորդումներ վարել, լրատվամիջոցներ գնել, ինչպես նաև հուզիչ սիրավեպեր գրել: Իսկ արդեն ամուսնալուծությունից 26 տարի անց նա հուշեր է գրել: Այսօր ԱՄՆ-ի գրախանութներում «Թրամփներ դաստիարակելով» անունով հայտնված գրքում նախկին ամուսնու մասին Իվանան շատ մանրամասներ չի պատմել: Գրքում Իվանան գլխավորապես պատմել է երեխաների դաստիարակության և մայրության բարդությունների մասին:

«Ես խիստ և սիրող մայր եմ եղել, որը սովորեցրել է իր երեխաներին գնահատել դոլարը, չխաբել, չդավաճանել և չգողանալ, ինչպես նաև ուրիշներին հարգել», - հայտնել է Իվանան:

Դոնալդ մասին նա գրել է. «Ամուսնալուծության գործընթացի ժամանակ նա դաժան է եղել: Նա ամուսնալուծությունը որպես բիզնես գործարք է դիտել: Իսկ պարտվել նա չի կարողանում, նա պետք է հաղթի»:

«Ոչինչ ավելի վատ չի կարող լինել, քան հարուստ և քմահաճ երեխաները: Որքան շատ են նման երեխաները վիճում ինքնաթիռներում, սեքս տեսանյութերում նկարահանվում և իրենց ժառանգած գումարները ուղղակի վատնում: Իմ երեխաները` Դոնալդ Կրտսերը, Ւվանկան և Էրիկն ուրիշ են: Նրանց գովաբանում են ինտելեկտի, հավասարակշռվածության, նպատակասլացության համար, և շատերը տպավորված են նախընտրաական քարոզարշավի շրջանակներում նրանց իրականացրած աշխատանքներով: Շատ ամերիկացիներ իմ երեխաների մասին տպավորություններ ստացան նախորդ տարի քարոզարշավի շրջանակներում ունեցած ելույթներից: Դա երջանկություն է մոր համար` հետևել, թե ինչպես են երեխաներդ համաշխարհային հաջողության հասնում: Որոշ անձինք, որոնց թվում նաև Հիլարի Քլինթոնը, կարծում են, որ երեխաները Դոնալդ Թրամփի կյանքում ամենակարևոր և լավագույն ձեռքբերումներն են: Նախորդ տարի հոկտեմբերին Հիլարին հայտարարել էր. «Ես հարգում եմ Դոնալդի երեխաներին: Նրանք շատ խելացի են և հավատարիմ նրան»: « Ես կարծում եմ, որ դա դա իմ շնորհիվ է, որ իմ 3 երեխաներն այդպիսին են դարձել: Ես պատասխանատում եմ եղել նրանց դաստիարակության համար նախքան մեր ամուսնալուծությունը և ես նրանցով զբաղվել եմ նաև ամուսնալուծությունից հետո: Միգուցե Դոնալդը լավ ամուսին չի եղել, սակայն նա լավ հայր է դարձել: Նրանք խենթանում են նրա համար և հավատարիմ են նրան: Եթե Դոնալդը ցանկանա գիրք գրել հայրության մասին, ուրախ կլինեմ այն կարդալ, իսկ այս գիրքն այն մասին է, թե ինչպես եմ ես մայրությունն ընկալում»,- ասել է Իվանա Թրամփը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: