Հայերեն   English   Русский  

Թրամփն առաջարկել է ինտելեկտի գործակցով մրցել Թիլերսոնի հետ


  
դիտումներ: 193

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Forbes ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում առաջարկել է իր IQ-ն (ինտելեկտի գործակիցը) համեմատել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի IQ-ի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Կարծում եմ, որ դրանք կեղծ տեղեկություններ են, սակայն եթե Թիլերսոնը դա արել է, ապա ենթադրում եմ, որ մեզ անհրաժեշտ է համեմատել IQ թեստերը: Եվ ես կարող եմ ձեզ ասել, թե ով կհաղթի», - հայտարարել է Թրամփը` մեկնաբանելով այն տեղեկությունը, որ իբրև Թիլերսոնը նախագահին հիմար է անվանել:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ շատ լավ հարաբերություններ ունի Թիլերսոնի հետ:

Հոկտեմբերի 4-ին լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թիլերսոնը ամռանը սպառնացել է լքել իր պաշտոնը Սպիտակ տանը քաղաքական հարցերի և հակամարտությունների շուրջ առկա տարաձայնությունների պատճառով:

Իսկ հենց պետքարտուղարն իր հերթին հերքել էր այդ տեղեկությունը և հայտարարել, որ երբեք նման մտադրություն չի ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: