Հայերեն   English   Русский  

Կամչատկայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 193

Կամչատկայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գեոֆիզիական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից: Գրում է Russian.rt.com-ը:

«Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 58կմ խորության վրա` Պետրոպավլովսկ-Կամչատսկից 130 կմ դեպի հարավ-արևելք», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է տարածված հաղորդագրությունը:

Հաղորդվել է, որ երկրաշարժից հետո ցունամիի առաջացման վտագ չի առաջացել: Ավելի վաղ սեյսմոլոգները 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Անտարկտիդայի ափերի մոտ էին գրանցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: