Հայերեն   English   Русский  

Կատալոնացիները հրասթափված են իրենց առաջնորդից


  
դիտումներ: 924

Երեքշաբթի օրը Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուչդեմոն ընդունեց «անկախ հանրապետություն դառնալու կատալոնցիների մադատը», այնուհետև Կատալոնիայի խորհրդարանին դիմեց՝ «Անկախության հռչակման հետևանքները կասեցնելու և առաջիկա շաբաթների ընթացքում Մադրիդի հետ երկխոսություն սկսելու խնդրանքով»:

Այդ հայտարարությունը դուր չեկավ անկախությանը «այո» ասած հազարավոր կատալոնացիների: Փողոց դուրս եկած ակտիվիստները իրենց հիասթափությունն են հայտնել՝ կապված տեղական իշխանությունների նահանջողական քաղաքականության հետ:

Շատերը մեղադրում են իրենց առաջնորդին՝ կատալոնացիների երազանքը վտանգելու մեջ.

«Նա չի անում այն քայլերը, որ բոլորն են ուզում: Մենք հասկանում ենք, որ նա գնում է երկխոսության, բայց կատալոնացիներն իրենց խոսքն ասել են, մենք ցանկանում ենք անկախություն»,-ասել է ակտիվիստներից մեկը RT-ի հետ զրույցում:

«Նա (Պուչդեմոն) ասում է, թե երկխոսության է գնում, բայց Կատալոնիան Իսպանիայի կառավարությանը նույն կերպ դիմել է 17 անգամ և ամեն անգամ դռները փակվել են: Ես հավատում էի, որ այսօր նա վերջապես կհռչակեր անկախություն, բայց փոքր ինչ հիասթափված եմ»,-նշել է մեկ այլ ակտիվիստ:

Կան նաև կատալոնացիներ, որ աջակցում են այդ որոշումը և համարում հարցի խաղաղ լուծման փնտրտուք:

Հիշեցնենք, որ ավելի քան երկու միլիոն կատալանացիներ հոկտեմբերի 1-ին մասնակցեցին անկախության հանրաքվեին, չնայած ոստիկանական դաժան հալածանքներին, որոնց հետևանքով տուժեց մոտ 900 մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: