Հայերեն   English   Русский  

​Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է վերադարձնել ապօրինաբար երկրից դուրս բերված հնագույն խճանկարը


  
դիտումներ: 344

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նամակ է հղել Բոուլինգ-Գրին համալսարանի (Միացյալ Նահագների Օհայո նահանգ) ռեկտորին՝ պահանջելով Թուրքիային վերադարձնել հնագույն խճանկարը, որը 1960 թ-ին ապօրինի ճանապարհով դուրս է բերվել երկրից:

Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ Զեուգմա հնագույն քաղաքի՝ 12 մասից բաղկացած խճանկարը հայնաբերվել է 1960-ական թվականներին անցկացված ապօրինի պեղումների ժամանակ և մաքսանենգ ճնապարհով դուրս է բերվել Թուրքիայից: 1965 թ-ին արվեստի ոլորտի դիլեր Պիտեր Մարկսը 35 հազար ամերիկյան դոլարով այն վաճառել է Բոուլինգ-Գրին համալսարանին: Այդ ժամանակից ի վեր խճանկարը ցուցադրվում է համալսարանի մշակութային կենտրոնի մուտքի մոտ:

Չիկագոյում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության միջոցով ներկայացված նամակում նշվում է, որ նախարարությունը որևէ կասկած չունի, որ խճանկարը հայտնաբերվել է Թուրքիայի տարածքում: Նամակում նշված է, որ եթե համալսարանի ղեկավարությունը որոշի վերադարձնել այն, ապա Թուրքիան այդ մասին կտեղեկացնի համաշխարհային հանրությանը, ինչպես նաև թուրք ուսանողներին կպատմի կրթական հաստատության գործունեության մասին:

2003 թ-ից Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը աշխատանքներ է տանում, որի շրջանակներում հաջողվել է երկիր վերադարձնել 4311 արտեֆակտ: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում Թուրքիա 55 արտեֆակտների վերադարձման ուղղությամբ, որոնք պահվում են աշխարհի 17 երկրներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: