Հայերեն   English   Русский  

Մադրիդը խնդրում է Կատալոնիային բացատրել՝ անկախություն հռչակել են, թե ոչ


  
դիտումներ: 1048

Այն բանից հետո, ինչ կատալոնացիների առաջնորդ Կարլես Պուչդեմոնը հոկտեմբերի 1-ին հանրաքվեից հետո առաջին անգամ հակասական ելույթով հանդես եկավ, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռեխոյը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է Կատալոնիային՝ հարցնելով, թե արդյոք Կատալոնիան հռչակել է անկախություն:

Կարլես Պուչդեմոնը հայտարարել է, որ միլիոնավոր կատալոնացիներ հավատում են, որ իրենց տարածաշրջանը պետք է դառնա անկախ պետություն, բայց ավելացրել է, որ Բարսելոնան պատրաստ է կասեցնել ցանկացած հռչակագիր՝ Մադրիդի հետ բանակցությունները շարունակելու համար:

Պուչդեմոնի հայտարարությունը դուր չի եկել նաև կատալոնացիներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: