Հայերեն   English   Русский  

​«Աշխարհի 7 հրաշալիք-քաղաքների» նոր ցուցակը


  
դիտումներ: 1594

Շվեյցարական ոչ կառավարական New7Wonders Foundation ֆոնդը հրապարակել է «Աշխարհի 7 հրաշալիք-քաղաքների» նոր ցուցակը` ինտերնետ քվեարկության արդյունքներով, որին մասնակցել են ողջ աշխարհի օգտատերերը:

Այդ ցուցակում է Կուբայի մայրաքաղաք Հավանան, Բեյրութը(Լիբանան), Վիգանը (Ֆիլիպիններ), Դոհան(Քաթար), Դուրբանը (ՀԱՀ), Կուալա Լումպուրը (Բոլիվիա): Կազմակերպիչները ցուցակն ըստ այբբենական կարգի են ներկայացրել` առանց առաջնություն նշելու:

Ֆոնդի հիմնադիր Բերնարդ Վեբերի խոսքով, քվեարկությանը մասնակցել է մոլորակի բնակչության կեսը,իսկ վերջնարդյունքը «ընդգծում է մեր փոփոխվող աշխարհի դրամատիկ բարդ բնույթը»:

Հարցումը մեկնարկել է 2012-ին ու, այն ժամանակ այդ անվան թեկնածու քաղաքներ էին դարձել 220 երկրից 1,2 հազարը: 2013-ին այդ թիվը կրճատվեց մինչև 300-ի, ապա` 28-ը ու վերջապես, այս տարվա հոկտեմբերի 7-ին մնացին 14-ը, որոնցից կեսն «աշխարհի 7 հրաշալիք» ճանաչվեցին:

«Նոր 7 հրաշալիք-քաղաքները» արդեն երրորդ քվեարկությունն է, որ անց է կացվում շվեյցարական ֆոնդի միջոցով: 2007-ին նման կերպով «ձեռակերտ 7 հրաշքներ», իսկ 2011-ին նույնքան էլ «Բնության 7 հրաշքներ» են ընտրվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: