Հայերեն   English   Русский  

​Յուրի Իսրայելյանը՝ ձյուդոյի «Նոր հոսք» միջազգային մրցաշարի հաղթող


  
դիտումներ: 3682

Հոկտեմբերի 7-8-ը Տյումենում կայացավ «Նոր հոսք» մինչև 18 տարեկանների ձյուդոյի միջազգային պատանեկան ներկայացուցչական խոշոր մրցաշարը: Ստուգատեսում մրցանակներ խաղարկվեցին պատանիների 9, աղջիկների 8 քաշային կարգերում:

Մրցաշարին մասնակցում էին 15 երկրների և Ռուսաստանի տարբեր մարզերի շուրջ 500 ուժեղագույն պատանի մարզիկներ: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնում էին «Զեյթուն» մարզական ակումբի սաները:

Հոկտեմբերի 7-ին մեդալներ խաղարկվեցին պատանիների ՝46, 50, 55 և 60 կգ քաշային կարգերում:

50 կգ քաշայինների 42 ձյուդոյիստների պայքարում գերազանց հանդես եկավ Վահե Թորոսյանի շնորհալի և տաղանդավոր սան, Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Յուրի Իսրայելյանը: Նա 6 անընդմեջ հաղթանակ տարավ ՝ Ղազախստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի 3 մարզերի ներկայացուցիչների նկատմամբ՝ նվաճելով հաղթողի կոչումը: Հայ մարզիկը եզրափակչում վազարիով հաղթեց Սվերդլովսկի մարզի պատվիրակ Սերգեյ Բոգոսլավսկուն:

Նշենք, որ մրցաշարը սպասարկող մրցավարների թվում էր նաև ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: