Հայերեն   English   Русский  

Կոմիտասի շուկայի մոտ վրաերթի են ենթարկել հետիոտնին. Վերջինը հիվանդանոցում մահացել է


  
դիտումներ: 581

Երեւանում, հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում 30-ամյա Լեւոն Լ.-ն իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: