Հայերեն   English   Русский  

Իրաքում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ


  
դիտումներ: 193

Իրաքի Անբար նահանգի արևելյան հատվածում ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել է, 15-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Iraqi News պարբերականը` հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:

«Իրաքի Հիթ քաղաքում գտնվող Ալ Դավար շրջանի սրճարաններից մեկում մահապարտի գոտով ահաբեկիչը հարձակում է իրականացրել, որի հետևանքով 7 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել», - հայտարարել է Իրաքի ՆԳՆ-ի ներկայացուցիչ Սաադ Մանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մահապարտ ահաբեկիչները երեք պայթուցիկ են գործի դրել, որոնցից մեկը շուկայի մուտքի մոտ, երկուսը` ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ: Արդյունքում 9 մարդ զոհվել էր, 10-ը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: