Թրամփն իր հարկային պլանը «տնտեսության համար հրթիռային վառելիք» է անվանել
դիտումներ: 292
Համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Փենսիլվանիա նահանգի Ազգային գվարդիայի բազայում:
«Դա մեր տնտեսության համար հրթիռային վառելիք կդառնա», - ասել է նա` մեկնաբանելով կորպորատիվ հարկի 35% -ից մինչև 20% նվազեցման իր ծրագիրը:
Նրա կարծիքով` հարկերի կրճատումը թույլ կտա մեծացնել աշխատատեղերի քանակը երկրում և կհեշտացնի գործարարների գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական կլիմայի վրա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հարկային բարեփոխումը ԱՄՆ 4 տրիլիոն դոլար կվերադարձնի: