Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստները գաղութում հացադուլ են սկսել


  
դիտումներ: 197

Ադրբեջանում իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալներ ճանաչված երեք անձինք՝ Բայրամ Մամեդովը, Իլքին Ռուսթամզադեն և Էլգիզ Գահրամանը, մտադիր են հացադուլ սկսել: Այս մասին հայտարարել է փաստաբան Ասաբալի Մուսթաֆաևը Բայրամ Մամեդովին այցելելուց հետո, հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Պատճառը թիվ 13 գաղութում Մամեդովի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքն է: Ըստ փաստաբանի՝ հոկտեմբերի 9-ին գաղութ են այցելել պաշտոնական մարմինների ներկայացուցիչներ, ովքեր զրուցել են Մամեդովի հետ: «Այդ անձինք չեն ներկայացել, և հայտնի չէ, թե կոնկրետ ինչ կառույց են ներկայացրել, սակայն հաջորդ օրը Մամեդովին մենախուց են տեղափոխել: Հիմա այնտեղ սառն է և խոնավ: Թույլ չեն տալիս նրան տաք հագուստ փոխանցել: Հոկտեմբերի 11-ից բոլոր երեքն էլ հացադուլ են սկսել՝ պահանջելով դադարեցնել Մամեդովի նկատմամբ ճնշումն ու արդարդատության նախարարության ղեկավարության հետ հանդիպում ապահովել»,- ասել է Մուսթաֆաևը: Վերջինս դիմել է օմբուդսմենի գրասենյակ, որտեղ նրան խոստացել են մոտական օրերին այցելել գաղութ:

2016 թ-ի մայիսի 10-ին « NİDA» շարժման անդամներ Գիյաս Իբրահիմովը և Բայրամ Մամեդովը Հեյդալ Ալիևի հուշարձանին քաղաքական կարգախոսներ գրելու համար ձերբակալվել են, սակայն նրանց դեմ ներկայացվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանք՝ դատապարտելով 10 տարվա ազատազրկման:

Էլգիզ Գահրամանը ձերբակալվել է 2016 թ-ի օգոստոսի 12-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: 2017 թ-ի հունվարի 16-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 5.5 տարվա ազատազրկման: Մայիսի 18-ին վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել որոշումը:

Իլքին Ռուսթամզադեն ձերբակալվել է զինվորների մահվան դեմ 2013 թ-ի մարտի 10-ին Բաքվում անցկացված բողոքի ցույցի կազմակերպումը: Դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: