Հայերեն   English   Русский  

Մաքքեյնը մեղադրանքներէ հնչեցրել Թրամփի հասցեին


  
դիտումներ: 389

NBC հեռուսատընկերության փոխանցմամբ` ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը և նրա գործընկեր Բեն Կարդինը հայտարարել են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաձգում է հակառուսական պատժամիջոցների իրականացումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Հետաձգումը կասկածի տակ է դնում Թրամփի վարչակազմի հակվածությունը պատժամիջոցների օրինագծին, որը ստորագրվել էր ավելի քան երկու ամիս առաջ Կոնգերսում ամիսներ տևած բանավեճերից և բանակցություններից հետո: Նրանք բավական ժամանակ ունեին, որպեսզի դրա համար անհրաժեշտ փաստաթղթեր ընդունեին», - նշվել է լրատվամիջոցների համար սենատորների տարածած հայտարարության մեջ:

Օգոստոսի 2-ին Թրամփը Կոնգրեսի հաստատած հակառուսական պատժամիջոցների փաթեթ էր ստորագրել: Ավելի ուշ նա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հանձնարարել էր վերահսկել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: