Հայերեն   English   Русский  

Վիետնամում ջրհեղեղների հետևանքով 37 մարդ է զոհվել


  
դիտումներ: 373

Վիետնամում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ տարհանվել: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Հարավարևելյան Ասիայում բնական աղետների կանխարգելման գործակալությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ ջրհեղեղների հետևանքով նաև 21 քաղաքացի է տուժել: Գործակալության տվյալներով` 17 հազար տների բնակիչներ տարհանվել են, ավելի քան 18 հազար տներ վնասվել են, իսկ գրեթե 200-ը` ամբողջովին ավերվել:

Միայն ընթացիկ տարում ջրհեղեղների հետևանքով Վիետնամում առնվազն 200 մարդ է զոհվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկարագուայում և Կոստա Ռիկայում «Նեյթ» փոթորկի պատճառով 20 մարդ է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: