Հայերեն   English   Русский  

Թուրքիան իր տանկերը տեղակայում է Իրաքի հետ սահմանին


  
դիտումներ: 303

Թուրքիայի տարբեր զորամասերի տանկային ստորաբաժանումները տեղափոխվել են Իրաքի հետ սահմանակից Շըրնաք նահանգ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ ռազմական աղբյուրի՝ տանկերը տեղակայվելու են անմիջապես Իրաքի հետ սահմանին՝ Թուրքիայի և Իրաքի համատեղ զորավարժությունների անցկացման շրջանում: Դրանք սկսվել են սեպտեմբերին՝ պայմանավորված Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմամբ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ զինտեխնիկան սահմանակից շրջան է տեղափոխվել գիշերային ժամերին:

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, որին կտրականապես դեմ է եղել Իրաքի կառավարությունը, անցկացվել է սեպտեմբերի 25-ին: Երկու օր անց հայտարարվել է, որ քվարկողների ավելի քան 90 տոկոսը կողմ է Իրաքից անկախանալուն: Բաղդադի դիրքորոշմանն աջակցում են Իրանն ու Թուրքիան: Արդեն երկու շաբաթ է, ինչ Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը երկու երկրների սահմանին համատեղ զորավարժություններ են իրականացնում, իսկ հոկտեմբերի 2-ից սկսվել են Իրաքի և Իրանի զինվորականների զորավարժությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: