Հայերեն   English   Русский  

Նախարարությունն իր որոշումից հետ չի կանգնի. Վ. Մարտիրոսյանն աջակողմյան ղեկով մեքենաների արգելքի մասին


  
դիտումներ: 431

«Քանի որ Հայաստանը աջակողմյան երթևեկության երկիր է, պետք է աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնել: Մենք հանրության կարծիքը պազրապես չէինք փորձում հասկանալ, այլ մեր գործն ենք իրականացնում»:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն՝ անդրադառանլով աջակողմյան ղեկով մեքենանենրի առաջիկա արգելքի մասին:

Նա ընդգծեց, որ օրենքի ընդունմանն ընդառաջ վարորդներին ժամանակ է տրվելու փոփոխությունը կատարելու համար: Իսկ մինչ այդ դեռևս ոչ մի որոշում չկա, լինելու դեպքում հասարակությունը կտեղեկացվի:

Այն հարցին, թե հնարավոր է քննարկումներից հետո այս որոշումից նախարարությունը հետ կանգնի, Վահան Մարտիրոսյանը նշեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց չեմ կարծում: Դա մի խնդիր է, որը մի օր պետք է լուծենք: Դուք ասում եք՝ ժամանակին չի արգելվել. Եթե ժամանակին չի արգելվել, ուրեմն պետք է, չէ՞, մի օր անել դա և կանոնակարգենք այդ ամենը: Հայաստանը աջակողմյան երթևեկության երկիր է: Չի կարող լինել երկու կողմի»:

Նախարարը չբացառեց, որ հնարավոր է ձախակողմյան մեքենաների ներմուծման մաքսատուրքի վերանայում.«Սակայն մենք ունենք համաձայնագրեր ԵՏՄ հետ, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականին: Ընդհանուր մաքսային գոտու ընդունված նորմեր, չափեր և տոկոսադրույքներ կան: Մենք պետք է նայենք ԵՏՄ-ի ընդհանուր մոտեցումներին»:

«Այդ մեքենաները շրջանառությունից դուրս բերելու հարց չկա: Այդ վարորդներին ժամանակ կտրվի. ժամանակի չափը չգիտենք՝ 1, 10, թե 20 տարի»,- եզրափակեց Վահան Մարտիրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: