Հայերեն   English   Русский  

Ջազի գերաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան հանդես կգան Երևանում «Yerevan Jazz Fest»-ի շրջանակներում


  
դիտումներ: 2091

Արդեն երկու տարի է, ինչ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: «Yerevan Jazz Fest»-ի շրջանակներում Հայաստան են այցելել երաժիշտներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից և Անգլիայից:

«Yerevan Jazz Fest 2015»-ի շրջանակներում Երևանը հյուրընկալեց աշխարհահռչակ բաս կիթառահար և վիրտուոզ Ռիչարդ Բոնային, ով գլխավորեց այդ տարվա փառատոնը:

«Yerevan Jazz Fest 2016»-ի շրջանակներում Երևանը հյուրընկալեց երկու մեներգչուհիներ ՝ Գրեմմի եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերին և բրիտանացի Ջոս Սթոունին:

«Yerevan Jazz Fest 2017»-ը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին: Այս տարի Երևան կայցելեն մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:

2017-ին Ջազի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային ջազ փառատոն «Yerevan Jazz Fest»-ը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: Փառատոնն այս տարի լինելու է էլ ավելի մասշտաբային և կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների, ովքեր բեմ կբարձրանան հայ ջազմենների հետ միասին:

«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zilidjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:

Ծրագիր

Հոկտեմբեր 26, Մարզահամերգային Համալիր

Մարկուս Միլլեր - ԱՄՆ

Հոկտեմբեր 29, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ

Հայաստանի պետական ջազ նվագախումբ. Գեղ. Ղեկավար Արմեն Հյուսնունց

Լևոն Մալխասյան – Հայաստան

Իգոր Բուտման – Ռուստաստան

Անի Արզումանյան – Ֆրանսիա

Աննա Վարդազարյան - Հայաստան

Հոկտեմբեր 30, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն

Լևոն Մալխասյան – Հայաստան

Ալեքսիս Ավագյան – Ֆրանսիա

Միքայել Ոսկանյան և ընկերներ - Հայաստան

Վազգեն Ասատրյան - Հայաստան

Լուսինե Սարգսյան - Հայաստան

Նոյեմբեր 1, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ

Արտո Թունջբոյաջյան և Armenian Navy Band

Արտակ Ներսիսյան – Հայաստան

Մարինե Հակոբյան – Հայաստան

Պակո Սառ – Սենեգալ

Նոյեմբեր 3, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ

Գոնսալո Ռուբալկաբա - Կուբա

Վահագն Հարապետյան կվինտետ - Հայաստան

Ալեքսիս Ավագյան - Ֆրանսիա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: