Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլին և Ջենիֆեր Լոուրենսը ներկա են գտնվել «Դեմքեր, գյուղեր» ֆիլմի պրեմիերային. Լուսանկարներ


  
դիտումներ: 1838

Հոլիվուդյան դերասանուհիներ Անջելինա Ջոլին և Ջենիֆեր Լոուրենսը վերջին շրջանում հազվադեպ են տարբեր միջոցառումների ներկա գտնվում:

Նրանց գլխավորապես կարելի է տեսնել իրենց մասնակցությամբ ֆիլմերի պրեմիերաներին: Սակայն հանուն ֆրանսիացի ռեժիսոր Անիես Վարդայի հետ ընկերության նրանք բացառություն են արել: Գրում է Elle.ru-ն:

Անջելինան և Ջենիֆերը միասին Հոլիվուդի Pacific Design Center սրահում ներկա են գտնվել ռեժիսորի «Դեմքեր, գյուղեր» (Faces Places) ֆիլմի պրեմիերային:

Թեև ֆիլմի պրեմիրայի աստղային հյուրերը սակավաթիվ են եղել, Լոուրենսին և Ջոլիին հաջողվել է նեղ ընկերական շրջապատում հանգստանալ: Երկու դերասանուհիներն էլ անդադար ժպտացել են, կատակել և սիրով պատասխանել լրագրողների հարցերին ու լուսանկարվել Անիեսի հետ:

Վարդայի վավերագրական ֆիլմը պատմում է ֆրանսիական գյուղերով Ջեյ Ար անունով լուսանկարչի հետ ճանապարհորդության մասին:

Ջոլի-Լոուրենս

Ջոլի-Լոուրենս

Ջոլի-Լոուրենս

Ջոլի-Լոուրենս

Ջոլի-Լոուրենս

Ջոլի-Լոուրենս

Ջոլի-Լոուրենս

Ջոլի-Լոուրենս





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: