Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակացության մասին խոսք անգամ լինել չի կարող. Շավարշ Քոչարյան


  
դիտումներ: 419

Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է լինելու:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից:

«Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, ըստ որի՝ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլ է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի», - ասաց նա:

ԱԳ փոխնախարարը շեշտեց՝ այդ առումով տնտեսական շրջափակումը գնահատվում է ոչ այլ ինչ, քան ի վնաս քայլ՝ ուղղված տվյալ պետության դեմ.«Այդ տեսակետից նույնիսկ դիտորդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության», - նշեց Շավարշ Քոչարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: