Հայերեն   English   Русский  

Պարգևներ Երևանի քաղաքապետից՝ Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ


  
դիտումներ: 567

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտում ներկա է գտնվել Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված ընդունելությանը:

Հանդիսավոր արարողության շրջանակում Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ունեցած երկարամյա կառավարման ու գիտամանկավարժական բեղուն գործունեության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի

ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն էլ արժանացել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: