Հայերեն   English   Русский  

Վաշինգտոնում խիստ հիասթափված են Անկարայից, բայց․․․


  
դիտումներ: 281

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վաշինգտոնում խիստ հիասթափված են Անկարայից։ Դրա համար կարևոր պատճառներ կան, օրինակ՝

Թուրք-ռուսական մերձեցումը,
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռուսական С400 համակարգերի ձեռքբերման հեռանկարը

Թուրք-իրանական մերձեցումը (Քուրդիստանի հարց, երկկողմ դոլարային առևտրից հրաժարում)

Թուրքական քաղաքականությունը գլոբալ քրդական հարցում

Թուրքիա-ԵՄ հարաբերությունների սառեցումը

Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացումը

Թուրքական քաղաքականությունը Սիրիայում

Թուրքական աջակցությունը Իսլամական պետությանը

Թուրքիայի վերածումը իսլամական պետության

Թուրքական ներքին քաղաքականությունն ու մարդու իրավունքների տոտալ ոտնահարումը

Թուրքիայի տոտալ հրաժարումը ժողովրդավարական արժեքներից

Թուրքիայի վերջին գործողությունները ԱՄՆ դեսպանի և դեսպանատան աշխատակազմի նկատմամբ

Էրդողանի վերածումը բռնապետի

Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից ցուցարարների ծեծը Վաշինգտոնում
և այլն, և այլն, և այլն․․․
Այդուհանդերձ, ևս մեկ անգամ պնդում եմ՝ Վաշինգտոնը Անկարային չի պատժի։ Ընդհանրապես, Թուրքիային և Էրդողանին ոչ ոք չի պատժի։ Ոչ ոք չի կարող։

Չնայած Վաշինգտոնը խիստ հիասթափված է Անկարայից, բայց, միևնույն է, սերը չի խամրի։ Դա անդիմադրելի սեր է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: