Հայերեն   English   Русский  

Cartier ոսկերչական տան կազմակերպած հավաքույթի աստղային հյուրերը. Լուսանկարներ


  
դիտումներ: 2116

Հավաքույթին ներկա գտնված համաշխարհային աստղերը կարմիր գորգի վրա հայտնվել են հենց Cartier ապրանքանիշի թանկարժեք զարդերով և աշխարհահռչակ նորաձևության տների հագուստներով

Նյու Յորքում նախօրեին տեղի է ունեցել Cartier ոսկերչական տան կազմակերպած հավաքույթը, որին ներկա են գտնվել հոլիվուդյան աստղեր Դիանա Կրյուգերը, Քերի Մալիգանը, Սոֆյա Կոպոլան, Նիկի Հիլթոնը, Սոֆյա Բուտելան և այլն: Գրում է Elle.ru-ն:

Դայան Կրյուգերը միջոցառմանը ժամանել էր Giambattista Valli նորաձևության տան կարմիր գույնի զգեստով: 41-ամյա դերասանուհին նախապատվություն բնական դիմահարդարմանն էր տվել և լակոնիկ սանրվածքին` կարծես հիշեցնելով «Հյուրը» ֆիլմում մարմնավորած իր հերոսուհուն:

Միջոցառմանը ներկա էր նաև Նիկի Հիլթոնը: Բազմամիլիոնանոց կարողության ժառանգորդուհին ներկայումս հղիության վեցերորդ ամսում է գտնվում: Հիշեցնենք, որ նա ամուսնու` Ջեյմս Ռոտշիլդի հետ 1-ամյա դուստր ունի:

Իսկ դերասանուհի Քերի Մալիգանը նախընտրել էր Christian Dior Couture ապրանքանիշի սև թավշյա զգեստով ընդգծել ճենապակյա մաշկը: Հիշեցնենք, որ դերասանուհին վերջերս է երկրորդ անգամ մայր դարձել:

ոսկերչական տան հավաքույթ

ոսկերչական տան հավաքույթ

ոսկերչական տան հավաքույթ

ոսկերչական տան հավաքույթ

ոսկերչական տան հավաքույթ

ոսկերչական տան հավաքույթ

ոսկերչական տան հավաքույթ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: