Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից


  
դիտումներ: 645

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգները տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին կազմակերպության կազմից դուրս գալու մասին:

Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտը: Գրում է News.mail.ru-ն:

Վաշինգթոնը տվյալ քայլը բացատրել է անդամավճարների պարտքով, կազմակերպությանն անհրաժեշտ բարեփոխումներով և «հակաիսրայելական կողմնակալությամբ»:

Որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ին: Ընդ որում` Միացյալ Նահանգները կպահպանի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան ափսոսանք է հայտնել Վաշինգթոնի կայացրած որոշման կապակցությամբ, որի մասին նրան անձամբ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն էր տեղեկացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: