Հայերեն   English   Русский  

Տղան փորձել է այրել ծնողներին, Շիրակում աճել են հանցագործությունները


  
դիտումներ: 530

Շիրակի մարզում հանցագործությունների թիվն աճել է:

Մարզի դատախազը ամփոփել է անցնող 9 ամիսների հարուցված քրեական գործերն ու արձանագրել՝ 970 դեպք ՝ գրանցվել, որը բավական շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բայց դատախազը նաև ավելացնում է՝ աճել է անգամ հանցագործությունների բացահայտման թիվը:

՛՛Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մենք ունեցել ենք հանցագործությունների բացահայտման 716, այս տարի 863 բացահայտման ցուցանիշ՛՛, - ասում է դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Հանցատեսակների մեջ առավել գերակշռում են անձի դեմ ուղղված հանցագործությունները: Սակայն մարզի դատախազը ցավով նշում է՝ դեռևս չբացահայտված է մնում 23-ամյա երիտասարդի սպանությունը:
Որպես սպանության փորձ Շիրակի դատախազը առանձնացնում է ծնողներին այրելու նրանց որդու քայլերը: Սեպտեմբեր ամսին Նարեկ Ադամյանը իր ծնողների՝ Սայաթ և Նազելի Ադամյաններին ապօրինի կյանքից զրկելու և սպանելու դիտավորությամբ վերջիններիս վրա լցրել է դյուրավառ հեղուկ:
՛՛Կենցաղային հողի վրա ծագած վիճաբանություն է եղել. ծնողները չեն թույլատրել նշված անձին տնից դուրս գալ, որի կապակցությամբ նա այդ արարքը կատարել է: Որպես մեղադրյալ ենթակա անձը գտնվում է հաշվառման մեջ Գյումրու հոգեկան առաջողության կենտրոնում՛՛, - մանրամասնում է ՇՄ դատախազը: Ն.Ադամյանի մեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: