Հայերեն   English   Русский  

​Դատախազությունը կարճել է Շիրակի մարզպետարանի աշխատակցի դեմ կաշառքի գործը


  
դիտումներ: 470

2017 թվականը Շիրակի մարզում նշանավորվել է կոռուպցիոն հանցագործություններով հարուցված բազմաթիվ քրեական գործերով: Մոտ 30 քրեական գործ է հարուցվել:

Կառուպցիոն հանցագործությունները վերաբերում են ոչ թե միայն անձի կողմից կաշառք տալ կամ ստանալուն, այլ գլխավոր դատախազության կողմից սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկ կա:

՛՛Տարբեր հանցագործություններով, որտեղ ներգրավված են պաշտոնատար անձինք՝ սա դիտվում է որպես կոռուպցիոն հանցագործություն: Ունենք հարուցված քրեական գործեր համայնքի ղեկավարների ու դպրոցի տնօրենների կողմից իրենց պաշտոնական դիրքի չարաշահում կամ յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ՛՛, - մեկնաբանում է Շիրակի մարզի դատախազը:
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնում է, 2017 թվականի կաշառք տալ-ստանալու մասով մեկ քրեական գործ է հարուցվել:
՛՛Խոսքը Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի կողմից տրված հաղորդման մասին է, որ Շիրակի մարզպետարանի որոշ պաշտոնատար անձինք իրեն նույն դպրոցում որպես տնօրեն նշանակելու համար գումար են պահանջել: Կաշառք տալ-ստանալու մասով հարուցվեց քրեական գործ՝311 հոդվածի հատկանիշներով: Կատարվեց անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, որի արդյունքներից ելնելով որոշում կայացվեց քրեական գործով վարույթը կարճելու մասին՛՛:
Խոսքը վերաբերում է Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտին: Երբ տնօրենի թափուր պաշտոնի համար մարզպետը ուրիշին էր նշանակել:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: