Հայերեն   English   Русский  

​Կինը ծեծել է ամուսնուն, որդին՝ մորը. ընտանեկան բռնությունները Գյումրիում


  
դիտումներ: 486

Որպես կանոն ընտանեկան բռնության են ենթարկվում կանայք ու երեխաները: Շիրակի մարզում նույնպես ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր են գրանցվում՝ ընտանիքի անդամների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերով:

՛՛Կենցաղային հարցով ծագած վիճաբանության ժամանակ կինը ամուսնուն հարվածներ է հասցրել, ինչի պատճառով ամուսինը ստացել է թեթևի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Քանի որ ամուսնու կողմից բողոքի առկայություն է եղել, մենք քր.օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ՛՛, - նշում է Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Հավելենք, որ ընտանեկան բռնության արդյունքում Գյումրիում տուժել էր նաև ոստիկան: Դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարի, երբ որդու կողմից ծեծի ենթարկվելու մասին մայրը հաղորդում էր տվել ոստիկանությունում: Նրանց տուն ժամանակ ոստիկաններին դիմավորել էր հարբած որդին, վերջինս ծառայություն իրականացնող ոստիկաններից հետաքրքրվելով թե ինչ գործ ունեն իրենց տանը, և լսելով մոր բողոքի մասին զայրացել էր: Ոստիկանների վրա գոռացել, հայհոյել, թե ինքը որևէ մեկին չի ծեծել: Ապա հարձակվել էր ոստիկանների վրա, խփել նրանց, վանաս պատճառել առողջությանը: Հարուցվել էր քրեական գործ, ինչի արդյունքում, Գյումրի քաղաքի բնակիչը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: