Հայերեն   English   Русский  

Արթուր Սեդրակյանը`սուսերամարտի կոնֆեդերացիայի զարգացման և մարքեթինգի հանձնաժողովի անդամ


  
դիտումներ: 191

Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացավ սուսերամարտի կոնֆեդերացիայի նորընտիր գործկոմի առաջին նիստը (գործկոմի կազմն ընտրվել է հունիսին Թբիլիսիում կայացած եվրոպական կոնֆեդերացիայի համաժողովի ընթացքում):

Մոսկվայում կայացած նիստում տեղի ունեցավ հանձնաժողովների կազմերի և խորհուրդների նոր անդամների ընտրությունը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակից, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանն ընդգրկվեց սուսերամարտի կոնֆեդերացիայի զարգացման և մարքեթինգի հանձնաժողովում: Նշենք, որ հանձնաժողովների և խորհուրդների կազմում ընդգրկվելու հայտ էին ներկայացրել 32 երկրի ֆեդերացիաների 87 անդամներ:

Արթուր Սեդրակյանը տեղեկացրեց, որ 2018 թվականի ապրիլի 15-20-ը Երևանում կանցկացվի Եվրոպայի մինչև 23 տարեկանների սուսերակիրների առաջնություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: