Հայերեն   English   Русский  

Շվեդիայում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ


  
դիտումներ: 952

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Շվեդիայի Տրելեբորգ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ տուժածները հոսպիտալացվել են: Ոստիկանության տվյալներով` հրաձգությունը քաղաքի կենտրոնում է տեղի ունեցել:

Իրավապահներին չի հաջողվել միջադեպի կապակցությամբ որևէ մեկին ձերբակալել: Ներկայումս դեպքի վայրը շրջափակված է փորձաքննության համար, իսկ ոստիկանները հարցաքննում են վկաներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի գիշերը 64-ամյա ամերիկացի Սթիվեն Պեդոկը հրաձգություն էր իրականացրել Լաս Վեգասի հյուրանոցային համալիրներից մեկի 32-րդ հարկից: Հրաձգության հետևանքով 59 մարդ էր զոհվել, 270-ը` տուժել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: