Հայերեն   English   Русский  

Սպիտակ տունն ազդարարել է Իրանի նկատմամբ ռազմավարության շուրջ Թրամփի ելույթի մասին


  
դիտումներ: 291

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը` հոկտեմբերի 13-ին, Իրանի նկատմամբ ռազմավարության վերաբերյալ ելույթով հանդես կգա:

Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ուրբաթ օրը` ժամը 12:45-ին, նախագահը ռազմավարության վերաբերյալ ելույթով հանդես կգա», - հայտարարել է Սանդերսը ճեպազրույցի ընթացքում` կայանալիք ելույթի մանրամասները չհստակեցնելով:

Ակնկալվում է, որ Թրամփը կհայտարարի Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ իր որոշման մասին:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկեր Ռեքս Թիլերսոնի հետ քննարկել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: