Հայերեն   English   Русский  

Հռոմի պապը կարծում է, որ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների հետևում սատանան է կանգնած


  
դիտումներ: 1016

Հռոմի Ֆրանցիսկոս պապի կարծիքով` Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների հետևում սատանան է կանգնած:

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հունական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Սվյատոսլավ Շևշուկը «Ռադիո Վատիկանի» եթերում: Գրում է Russian.rt.com-ը:

Հոկտեմբերի 9-ին կայացել է Հռոմի պապի հանդիպումը արևելյան քրիստոնեական եկեղեցիների գերագույն արքեպիսկոպոսների ու պատրիարքների հետ:

«Վերջում ամփոփելով հանդիպման արդյունքները` Հռոմի պապն ասել է. «Զարմացած եմ, որ դուք բոլորդ, ձեր եկեղեցիներն այժմ տառապում եք պատերազմներից` Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում»: Դուք բոլորդ տառապող ժողովուրդների հովիվներ եք: Իսկ այնուհետև նա ասաց. «Սակայն գիտե՞ք, թե ով է պատերազմներ, տառապանքներ և ավերածություններ հրահրում: Դա սատանան է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Շևչուկի խոսքերը:

Հռոմի պապն ընդգծել է, որ դրա պատասխանը պետք է լինի աղոթքը և Աստծո խոսքի ավետումը: Իսկ ապրիլին Հռոմի պապը խաղաղություն էր ցանկացել Մերձավոր Արևելքին և Ուկրաինային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: