Հայերեն   English   Русский  

Ծնվել է Արծրուն Հովհաննիսյանի աղջիկը՝ Վանուհի Արծրունու Հովհաննիսյանը


  
դիտումներ: 128

Լույս աշխարհ է եկել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի դուստրը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Խաղաղ ու բարի առավոտ է Հայոց Աշխարհում։ Խաղաղ թող լինի, խաղաղություն է բերում զինվորը Հայոց։ Խաղաղ, որ մեծանան Հայոց բալիկներն ու ծնվեն նորերը։ Շնորհավորում եմ այսօր ծնված բոլոր նոր բալիկների ծնողներին։ Բարի գալուստ նաև Վանուհի Արծրունու Հովհաննիսյանին, իմ 4.1 կգ հրաշքին, որին դեռ մի րոպե եմ տեսել»։

Վանուհին Արծրուն Հովհաննիսյանի 4-րդ երեխան է: Նա երեք դուստր ունի և մեկ որդի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: