Հայերեն   English   Русский  

Թուրքիան և Իրանը, հնարավոր է, Իրաքի Քրդստանը վերաձևեն միմյանց միջև


  
դիտումներ: 211

Իրաքի Քրդստանի հանրաքվեից հետո քննարկվող հնարավոր տարբերակներից դիտարկվում էր նաև այն, որ Թուրքիան և Իրանը, կախված դեպքերի հետագա զարգացումից, հնարավոր է պարզապես Իրաքի Քրդստանը վերաձևեն միմյանց միջև։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է իրանագետ

«Եվ ահա վերջերս ԹՀ նախագահ Ռ․Թ․ Էրդողանի՝ «Իրաքի Քրդստանի հետ ցամաքային սահմանի հարցում Թեհրանի հետ փոխհամաձայնության կգանք» հայտարարությունը, կարծես թե, հաստատում է վերոնշալ տեսակետի, այսպես ասած, հավակնոտ լինելը։

Այն, որ Թուրքիան Իրաքի Քրդստանի հարցում առերես ջղագրգիռ մոտեցումներ է ցույց տալիս, ակնհայտ է, իսկ թե իրականում ինչ նպատակներ ունի, այդքան էլ հստակ չէ, ինչը շատ լավ գիտակցում են իրանական վերնախավում։ Սրան էլ, եթե գումարենք Ռ․Էրդողանի անկանխատեսելի վարքը, տարածաշրջանում և իսլամական աշխարհում առաջնորդության համար մրցավազքի դուրս եկած լինելու հանգամանքը, արդյունքում կունենանք այն փոխադարձ անվստահության և զգուշավորության մթնոլորտը, որն առկա է երկու կողմերում էլ։

Իրանական կողմի մոտեցումներն այս խնդրին ավելի արտահայտիչ են դառնում հռետորաբանություն - գործնական քայլեր համեմատության մեջ։ Դե իսկ համեմատությունը ցույց է տալիս, որ Իրանն ամենևին էլ չի փորձում առաջին ջութակի դերը կատարել՝ այն «մեծ սիրով» զիջելով Թուրքիային, ինչպես, օրինակ,Կատարի ճգնաժամի դեպքում։ Վերջինիցս էլ, ի դեպ, Իրանը, առավել քան որևէ այլ երկիր, քաղաքական առումով, երևի թե, մեծագույն օգուտը քաղեց և դեռ քաղում է։

Նույնիսկ Ռ․ Էրդողանի վերոնշյալ հայտարարությունից հետո իրանական պաշտոնական և պաշտոնականին մոտ գտնվող լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեսակետը, որ Իրաքի Քրդստանի վերնախավը պատրաստ է բանակցությունների՝ սահմանային անցակետերի և օդանավակայանների հետ կապված հարցերում։

Հարկ է նշել, որ իրանական կողմի գործողություններում աչքի է զարնում սպասողական մոտեցումը, որն, ամենայն հավանականությամբ, կապ ունի նոյեմբերին սպասվող Իրաքի Քրդստանի նախագահական ընտրությունների հետ»,-գրում է իրանագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: