Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում կրոնական ակտիվիստները հայտարարել են ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելու մասին


  
դիտումներ: 166

Բաքվի վերաքնիչ դատարանում կայացել է «Մահմեդական» միասնություն շարժման ակտիվիստ Ռևան Իսմայիլովին վարչական կալանքի դատապարտելու որոշման բողոքը: Վերջինս դատապարտվել է 30 օրվա վարչական կալանքի:

Ըստ փաստաբան Յալչին Իմանովի՝ նիստի ժամանակ ակտիվիստը բողոքել է կալանավորվելուց հետո ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելուց: Մասնավորապես, Իսմայիլովը հայտնել է, որ հոկտեմբերի 4-ին կալանավորվելուց հետո իրեն տարել են ոչ թե Բինագադիի քննչական մեկուսարան, որտեղ պահում են վարչական կալանքով դատապարտվածներին, այլ ոստիկանության Սաբունչիի շրջանային վարչություն: Այնտեղ նրան շղթայված պառկեցրել են գետնին և սկսել են էլեկտրական հոսանքով խոշտանգել:

Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցները նրա ընտանիքի և «Մահմեդական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղըրզադեի հասցեին հայհոյանքներ են ուղղել:

«Ինչո՞ւ ես հանրահավաքների գնում: Ինչո՞ւ ես պաշտպանում Թալեհ Բաղըրզադեին: Ինչո՞ւ ես պետության դեմ հանդես գալիս»,- Ռևան Իսմայիլովին ուղղված հարցադրումներ են բարձրացրել ոստիկանները:

Մեկ այլ կրոնական ակտիվիստ Սամիր Բաբաևը ևս դատապարտվել է 30 օրվա վարչական կալանքի և Բաքվի վերաքննիչ դատարանում պատմել է Սաբունչիի ոստիկանությունում համանման խոշտանգումների ենթարկվելու մասին:

Երկու ակտիվիստների բողոքները մերժվել են





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: