Հայերեն   English   Русский  

Վերջերս լարվել են Վիտալի Բալասանյանի և նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները. «Ժամանակ»


  
դիտումներ: 2410

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ վերջերս բավակա­նին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտու­ղար Վիտալի Բալասանյանի և Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները:

Թերթը hիշեցնում է, որ Բալասանյանը, ով Արցախի նախա­գահական նախորդ ընտրու­թյուններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին Արցախում կայանալիք նախա­գահական ընտրություններում:

«Մեր տեղեկություններով՝ իշխա­նությունների և Բալասանյանի հակասության պատճառը վեր­ջինիս ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելն է: Բալասանյանն էլ իր ամբիցիաներից ելնելով՝ չի ցանկանում լի­նել ենթարկվողի կարգավիճա­կում ու իր կանոններն է սահմա­նում: Մեր աղբյուրը չի բացառում նաև, որ առաջիկայում վերջինս կարող է պաշտոնանկ արվել»,-գրում է թերթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: