Հայերեն   English   Русский  

Հայտնի է՝ ով է «Հայփոստ»-ի սեփականատերը. «Ժամանակ»


  
դիտումներ: 2403

«Ժամանակ»-ն անդրադարձել է «Հայ­փոստ»-ի մասնավորեցման թեմային՝ հիշեցնելով, որ երեկ կառավարության նիս­տում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգի­աների նախարար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ երկարաց­վում է ՀՀ կառավարության կող­մից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հանձնված «Հայ­փոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ժամկետը:

Այդ ժամկետի ավարտից հետո «Հայփոստ» ՓԲԸ-ն կմասնավորեցվի, այն ընդգրկված է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մեջ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայփոստի» սեփականատերը որոշված է՝ «Տաշիր գրուպ» ընկերություն­ների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյան. սա կդառնա նրա հայաստանյան հերթական, բայց հաստատապես ոչ վերջին ձեռքբերումը»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 13.10.17թ. համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: