Հայերեն   English   Русский  

Ճամբարակի հանդամասերում հովիվ է կորել


  
դիտումներ: 129

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20:04-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կորել է Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Խ. Կ.-ն, ով անասունների հետ դաշտից չի վերադարձել:

Որոնողական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, 9 ոստիկան և Ճամբարակ քաղաքի բնակիչներ:

Ժամը 01:30-ին մթության և մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Կտրվի լրացոիցիչ տեղեկատվություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: