Հայերեն   English   Русский  

Վրաստանում ՀՀ դեսպանի նոր թեկնածու կա. «Ժողովուրդ»


  
դիտումներ: 2889

Հայաստանի և Վրաստանի իշխանությունները, կարծես թե, համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը, նրա ընտանիքի սանիկը:

«Հիշեցնենք, որ նախատեսված էր այս պաշտոնում նշանակել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին, սակայն վրացական կողմը չէր հաստատել ագրեմանը՝ պատճառաբանելով, թե նա ռուսամետ է և նախկինում հանդես է եկել հակավրացական հրապարակումներով: Իսկ Սադոյանը հակավրացական ու ընդհանրապես ոչնչով աչքի չի ընկել, ու թերևս նրա թեկնածությունն առանց խոչընդոտների կհաստատվի»,-գրում է թերթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: