Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն մտադիր է բնական աղետներից տուժած նահանգներին 36,5 միլիարդ դոլար տրամադրել


  
դիտումներ: 247

The Hill պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել բնական աղետներից տուժած նահանգներին և Պուերտո Ռիկոյին 36,5 միլիարդ դոլարի տրամադրումը: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ օրինագծին աջակցություն հայտնել են 353 կոնգրեսականներ, իսկ դեմ արտահայտվել 69-ը:

Պարբերականի տվյալներով` այդ գումարները կհատկացվեն ինչպես փոթորկի հասցրած վնասները վերացնելու համար նախատեսված աշխատանքների համար, այնպես էլ ենթակառուցվածքների վերականգման, որոնք տուժել են երկրի արևմուտքում անտառային հրդեհների հետևանքով:

Հաղորդվել է, որ ֆինանսական միջոցների տրամադրման օրինագծի դեմ արտահայտված կոնգրեսականները հայտարարել են, որ բնական աղետների հետևանքների վերացմանն ուղղված ծախսերը կարող են բյուջեի դեֆիցիտի հանգեցնել: Իսկ այժմ արդեն օրինագիծը պետք է Սենատը հաստատի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: