Հայերեն   English   Русский  

Իսրայելի վարչապետը հանձնարարել է նախապատրաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալը


  
դիտումներ: 317

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է նախապատրաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Haaretz պարբերականը` հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը, Նեթանյահուն ողջունել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը` ընդգծելով, որ Վաշինգթոնը համարձակորեն է գործել:

Նախօրեին Միացյալ Նահանգները հայտարարել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու որոշման մասին:

Պետդեպարտամենտում հստակեցրել էին, որ տվյալ որոշումը պայմանավորված է անդամավճարների պարտքերով, կազմակերպությանն անհրաժեշտ բարեփոխումներով և «հակաիսրայելական կողմնակալությամբ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: